Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա՝ առանց Կոնգրեսի հավանության՝ հաղորդում է Associated Press-ը։ «Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության»,- ասվում է հայտարարության մեջ։               
 

Հրաժարականներ չեն լինի

Հրաժարականներ չեն լինի
22.07.2013 | 18:18

Շուտով կլրանա Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի` ԱԺ-ում արած հայտարարության մեկ ամիսը, որին հետևեց ՀՀ նախագահի մոտ կազմակերպված խորհրդակցությունը` խիստ քննադատությամբ ու գնահատականներով։ Այնուհետև, նախարարությունները մեկը մյուսի հետևից հաշվետվություններ ներկայացրին լրատվամիջոցներին 2012-ին իրենց արած ու չարածի մասին, նշելով դրանց պատճառները։ Արդյունքում ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ Վերահսկիչ պալատում հրաժարականներ չեղան։ Ինչպես կանդրադառնան Հայաստանի վարկանիշի վրա Իշխան Զաքարյանի արած հայտարարությունը և դրանից հետո իրականացված գործողությունները։ Մեր այս հարցին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ճիշտ համարեց գրավոր պատասխանել, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆՆ ասաց.

-Ի՞նչ հայտարարության մասին է խոսքը։
-Իշխան Զաքարյանի։ Որին հետևեց ԱԺ խոսնակի «լափել» որակումը։ Ի դեպ, նախարարություններն էլ սկսեցին պարզաբանումներ տալ։
-Չեմ կարծում, թե այդ հայտարարությունը որևէ ազդեցություն կունենա Հայաստանի վարկանիշի վրա։ Իր լիազորությունների շրջանակներում Վերահսկիչ պալատի ղեկավարը ներկայացրել է իր կարծիքը, և պետական ղեկավարման մարմինները դրա վերաբերյալ ներկայացրել են իրենց պարզաբանումները։
-Վերահսկիչ պալատի ներկայացրած բացթողումների և նախարարությունների հնչեցրած պարզաբանումների միջև տարբերություն կա։ Ըստ Վերահսկիչի, կոռուպցիոն խնդիրներ են եղել, իսկ նախարարությունների հավաստմամբ` պատճառները զուտ տեխնիկական բնույթի են։
-Դատավորը ԶԼՄ-ներն են։
-Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ հրաժարականներ պետք է լինեին։
-Ոչ, չեմ կարծում։


Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ